Ուկրաինայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ՄիջազգայինՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը Լոնդոնում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքըի հետ և քննարկել է գերատեսչությունների միջև համագործակցության հարցը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայությունը:
«Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ուկրաինայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ստեփան Պոլտորակը երկկողմ հանդիպում է անցկացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: Ուկրաինայի պաշտպանության նախարարը թուրք գործընկերոջը հրավիրել է արդեն Ուկրաինայում դիտարկել հետագա համագործակցության ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըշըքն իր հերթին հայտարարել է, որ թուրք-ուկրաինական հարաբերությունների հեռանկարները հատկապես կարևոր են Սևծովյան տարածաշրջանի կայունության համար: