Զախարովան ԱՄՆ-ի ընտրությունները համեմատել է երեքով տանգո պարելու հետ
ՄիջազգայինԱՄՆ-ում ընթացող ընտրարշավը, որտեղ երկու թեկնածուները մշտապես հիշատակում են Ռուսաստանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, «երեքով տանգո» պարելն են հիշեցնում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես հետեւում եմ ԱՄՆ-ի ընտրարշավին, եւ ցանկանում եմ ասել, որ զուգապարերը պարում են երկուսով, այլ ոչ թե՝ երեքով: Ես սրանով էլ կսահմանափակվեմ. ընտրությունները զուգապար է: Եվ մենք հարգանքով ենք դրան վերաբերում: Իսկ երեքով տանգո չենք պարում»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողուհիներից մեկին, որը խնդրել էր մեկնաբանել Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի նախագահն ուժեղ առաջնորդ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: