Ղազախստանի վարչապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՄիջազգայինՂազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ: Այդ մասին ասված է հանրապետության նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բակիտժան Սագեինտաեւը: