Իրանցի ուժայինները 12 գրոհային են չեզոքացրել
ՄիջազգայինԻրանցի ուժայինները չեզոքացրել են 12 գրոհայիններից բաղկացած խումբ երկրի հյուսիս-արևմուտքում. ասվում է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարության հաղորդագրությունում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
«12 մարդուց բաղկացած խումբը, որն ուղղված է եղել երկրի ներսում թշնամական հարձակումներ իրականցնելուն և ստացել է Սաուդյան Արաբիայի և այլ միջտարածաշրջանային երկրների աջակցությունը, չեզոքացվել է»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Սերդշետա շրջանում չեզոքացված գրոհայիններն իրենց մոտ զենք են ունեցել: