Անկարան ակնարկում է Բեռլինին
ՄիջազգայինԹուրքիայի կառավարությունը Բեռլինին ակնարկել է բունդեսթագի պատգամավորներին «Ինջիրլիկի» ռազմական բազա թողնելու հարցում իր դիրքորոշման մեղմման մասին. այնտեղ, ի թիվս այլոց, գերմանական ինքնաթիռներ կան: Համապատասխան հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, որին մեջբերում է Die Welt թերթը:
Չավուշօղլուի խոսքերը պատասխան են դարձել ԳԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտի մեկնաբանություններին, որը սեպտեմբերի 2-ին մատնանշել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն իրավաբանորեն պարտավորեցնող չէ:
«Եթե Գերմանիան շարունակի այսուհետ էլ այսպես գործել, մենք ծանրութեթեւ կանենք» պատասխան քայլերի հնարավորությունը, ընդգծել է Չավուշօղլուն, հայտնում է DW-ն: