Չինաստանն ու ՀԱԱՊԱ-ն պատրաստ են միջամտել Հարավ-Չինական ծովի հարցով ներկա իրադրությանը
ՄիջազգայինՉինաստանը պատրաստ է Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) հետ միասին ջանքեր գործադրել՝ հակազդելու Հարավ-Չինական ծովի հարցով ստեղծված իրադրությանը արտաքին միջամտությանը: Սինխուա գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի ղեկավար Լի Կեցյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանն ու ՀԱԱՊԱ-ն մի շարք սկզբունքներ են որդեգրել՝ բարձրաստիճան դիվանագետների մակարդակով թեժ հեռախոսագծի կազմակերպման համար, եթե ծովում արտակարգ իրադրություն առաջանա:
Կողմերը նաեւ համատեղ հայտարարություն են հրապարակել, որում ասվում է, որ կոնսենսուսի են հասել Ծովում չնախատեսված հանդիպման դեպքում վարքագծի կանոնների մասին միջազգային համաձայնագրի իրականացման հարցով: Համաձայնությունը ձեռք է բերվել 2014 թվականին, իսկ նպատակը Հարավ-Կորեական ծովում միջադեպերի թվի նվազումն է: