«Գազպրոմ»-ը Թուրքիայից առաջին թույլտվություններն է ստացել «Թուրքական հոսք»-ի իրականացման համար
Միջազգային«Գազպրոմ»-ը դիվանագիտական ուղիներով թուրքական իշխանություններից առաջին թույլտվություններն է ստացել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացման համար: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:
Ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը սա դրական լուր է անվանել: «Թուրքական կողմի այս քայլն արտացոլում է «Թուրքական հոսք» նախագծի հարցում թուրքական կառավարության հետաքրքրությունը եւ վկայում դրա գործնական իրականացմանն անցման մասին»,- ասել է նա:
Նշվում է, որ «նախագծի իրականացումը սկսելու համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական գործողությունների ավարտի մասին» պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ Միլլերի եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի բանակցությունների արդյունքներով: