Մոսկվան պատասխանել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկի ընդլայնմանը
ՄիջազգայինԿրեմլում մեկնաբանել են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` Վաշինգտոնի որոշումը չի նպաստում երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հիշեցնելով, որ նախօրեին ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է ռուսական ընկերությունների ընդլայնված «սև ցուցակը»:
Ցուցակում 11 նոր կազմակերպություն է ընդգրկվել, այդ թվում` «Անգստրեմ-Մ», «Անգստրեմ», «Անգստրեմ-Տ», «Ռադիոէքսպորտը», Պերմի գիտաարտադրողական սարքաշինական ընկերությունը, «Միկրոն», Technopole Company, Technopole Ltd և այլ ընկերություններ:
Պատժամիջոցային սահմանափակումները վերաբերում են ռուսական արտադրանքի արտահանմանը:
Պեսկովն ընդգծել է, որ պատժամիջոցների հարցում Ռուսաստանն առաջնորդվում է փոխադարձության սկզբունքով: