Չեռնոգորիայում ձերբակալված Սերգեյ Տրոիցկուն մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում
ՄիջազգայինՏուն հրդեհելու կասկածով ձերբակալված ռուսական Коррозия металла խմբի առաջնորդ Սերգեյ Տրոիցկուն մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում. հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով երաժշտի փաստաբան Էրոլ Մարունովիչին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին` Սուտոմոր առողջարանային քաղաքում: Տրոիցկին բնակվելիս է եղել ՌԴ քաղաքացու պատկանող տանը, որտեղ և բռնկվել է հրդեհը: Նույն երեկոյան չեռնոգորյան ոստիկանությունը դեպի Բելգրադ ուղևորվող գնացքից հանել է Տրոիցկուն, ում անվանել է գլխավոր կասկածյալ:
«Տրոցկուն առաջադրված մեղադրանքի համաձայն` Չեռնոգորիայի օրենսդրությամբ նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում»,- նշել է երաժշտի փաստաբանը: