Սարկոզին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ առաջադրվելու մտադրության մասին
ՄիջազգայինՖրանսիայի նախկին նախագահ (2007-2012թթ.) Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ 2017թ. մտադիր է դարձյալ մասնակցել նախագահական ընտրություններին:
«Ո´չ մի բանավեճ, ո´չ մի մանևրումներ, ո´չ մի մանիպուլյացիաներ, որքան էլ դրանք ամոթալի լինեն, ինձ ոչ մի սանտիմետրով չեն հեռացնի 2017թ. իշխանության փոփոխության ազնիվ և ուժեղ նախագիծ կառուցելու բացարձակ ցանկությունից»,- հայտարարել է Սարկոզին։
Դա Սարկոզիի առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա դեմ դատական հնարավոր գործընթաց սկսելու մասին: