Ղրիմում երկու միկրոավտոբուս է բախվել. կան տուժածներ
ՄիջազգայինՍիմֆերոպոլ-Ջանկոյ մայրուղու վրա երկու միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Ղրիմում ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչությանը:
«Ստացվել է Սիմֆերոպոլ-Ջանկոյ մայրուղու վրա Ռոշչինո բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած երկու միկրոավտոբուսի (Reno և Mercedes) մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդագրություն: Պատահարի արդյունքում տուժածներ կան: Արագ արձագանքման բոլոր ծառայություններն անմիջապես ուղարկվել են դեպքի վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ: