Fox News-ի նախկին նախագահը ոտնձգության համար 20 մլն դոլար կվճարի
ՄիջազգայինFox News հեռուստաալիքի սեփականատեր 21st Century Fox ընկերությունը հայտարարել է, որ առանց դատարանի միջնորդության կարգավորել է կայանի նախկին ղեկավար Ռոջեր Էյլսի կողմից հաղորդավարուհի Գրեթչեն Կառլսոնի նկատմամբ ոտնձգության հարցը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընկերությունը չի նշել, թե որքան փոխհատուցում է տրամադրվելու Կառլսոնին, սակայն գործարքի մանրամասներին տեղյակ New York Times-ի աղբյուրները պնդում են, որ հաղորդավարուհին 20 մլն դոլար է ստացել: Էյլսը կվճարի այս գումարի մի մասը:
Fox News-ը բանակցում է նաեւ ոտնձգության մասին հայտարարած այլ հաղորդավարուհիների հետ:
Ռոջեր Էյլսը Fox News-ի նախագահի պաշտոնից հեռացել է այս տարվա օգոստոսին՝ 20-ամյա պաշտոնավարումից հետո: Նրան սեռական ոտնձգության մեղադրանքներ են առաջադրել նաեւ այլ հաղորդավարուհիներ: