Պուտին. ՌԴ կառավարությունում չկան չարամիտ մարդիկ, որոնք ցանկանում են վատություն անել
ՄիջազգայինԿառավարությունում ոչ ոք չի ցանկանում մտածված կերպով ոտնահարել ռուսաստանցիների իրավունքները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Ֆինանսների եւ Տնտեսական զարգացման նախարարությունները դեմ են եղել կենսաթոշակների ինդեքսացիային:
«Ո՛չ ֆինանսների, ո՛չ էկոնոմիկայի, ո՛չ մեկ այլ նախարարությունում կամ Ռուսաստանի կառավարության գերատեսչությունում չկան չարամիտ մարդիկ, որոնք ցանկանում են որեւէ վատ բան անել եւ մեր քաղաքացիներին ինչ-որ բան չտալ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: