Օբաման խոստացել է Լաոսին 90 մլն դոլար հատկացնել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Լաոսին 90 մլն դոլար հատկացնել՝ Վիետնամի պատերազմի ժամանակ այդ երկրի վրա ԱՄՆ-ի նետած եւ չպայթած ռումբերը մաքրելու գործում օգնելու համար: Այս մասին Օբաման հայտարարել է Լաոս կատարած այցի ժամանակ:
ABC-ի փոխանցմամբ՝ Օբաման ամերիկյան առաջին նախագահն է, որը Լաոս է ժամանել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի «բարոյական պարտքն» է՝ օգնել Լաոսի ժողովրդին այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը երկրի գյուղերը հեղեղել են զինամթերքով, որոնք մինչեւ հիմա շարունակում են սպանել եւ խեղել տեղի բնակիչներին: