Մոսկվայի օրվա միջոցառումների անվտանգությունը կապահովեն 17 հազար ուժայիններ
ՄիջազգայինՄոսկվայի օրվա միջոցառումների անվտանգությունը կապահովեն 17 հազար ուժայիններ, այդ թվում՝ 900 փրկարար: Բացի այդ՝ տոնական միջոցառումները շուրջօրյա կհսկեն անվտանգություն ապահովող մասնավոր ընկերությունների 1140 աշխատակիցներ, ինչպես նաև շտապ օգնության մեքենաներ: Մոսկվայի օրը կտոնեն սեպտեմբերի 10-11-ին:
Մոսկվան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է: Բնակչության թվաքանակով Ռուսաստանի և Եվրոոպայի խոշորագույն քաղաքն է՝ 2013 թվականի տվյալներով՝ 11 միլիոն 979 հազար 529 մարդ բնակչությամբ։ Կարևորագույն տրանսպորտային հանգույց է, ինչպես նաև երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Քաղաքը սպասարկում են միջազգային Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո օդակայանները, 9 երկաթուղային կայարանները, 3 գետային նավակայանները (Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի):