Լարիջանի. Իրանը եւ Ֆրանսիան նման դիրքորոշումներ ունեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերում
ՄիջազգայինԻրանը եւ Ֆրանսիան նման դիրքորոշումներ ունեն ահաբեկչության եւ տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցերում: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ֆրանսիաի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ հանդիպումից հետո, հայտնում է Irna-ն:
Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում իրավիճակը: Նշելով իրանցի եւ ֆրանսիացի խորհրդարանականների միջեւ ջերմ հարաբերությունները` Լարիջանին հաստատել է, որ Բարտոլոնի այցը մեծ նշանակություն ունի երկու երկրի միջեւ խորհրդարանական կապերի ամրապնդման համար:
Կլոդ Բարտոլոնը Թեհրան է եկել սեպտեմբերի 6-ին: Այցի շրջանակում նա կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հետ: