Շվեյցարիայի ռազմաօդային ուժերը կտրել են Չեխիայի կառավարական ինքնաթիռի ճանապարհը
ՄիջազգայինՇվեյցարիայի ռազմաօդային ուժերը օդում կտրել են Չեխիայի պատգամավորներին տեղափոխող ինքնաթիռի ճանապարհը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով չեխական լրատվամիջոցները:
F/A-18 Hornet կործանիչները չափազանց մոտ հեռավորություն են պահպանել Չեխիայի կառավարական օդանավից: ԶԼՄ-ները հաղորդում են, որ դա պատվո պահակախումբ չի եղել, այլ զորավարժությունների տարր: Կատարվածի ամսաթիվը չի հաղորդվում:
Զորավարժությունների ծրագրով` ռազմական օդաչուները իրավիճակն ստեղծել են, երբ ինքնաթիռը գտնվելիս է եղել Շվեյցարիայի օդային տարածքում և չի արձագանքել օդաչուների հարցումներին: Այդ իսկ պատճառով էլ զորավարժությունների ժամանակ որոշվել է օգտագործել Չեխիայի կառավարական օդանավը:
Չեխիայի ՊՆ-ում հայտնել են, որ իրադարձությունը բացառիկ չի եղել, և որ չեխ զինվորականնները ևս նման զորավարժանքներ են իրականացնում: