Թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Գյուլենի արտահանձնումը քննարկելու համար. ԶԼՄ-ներ
Միջազգային«Արդարություն և զարգացում» թուրքական իշխող կուսակցության պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ ամերիկացի պաշտոնյաների հետ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Անկարայի կողմից մեղադրվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը քննարկելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ahaber հեռուստաալիքին:
Պատվիրակության ինքնաթիռը դուրս է եկել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից երեքշաբթի օրը: Պատվիրակությունը գլխավորում է միջազգային հարցերով կուսակցության գլխավոր քարտուղարի խորհրդական Մեհդի Էկերը, նրան ուղեկցում է կուսակցության հինգ պատգամավոր:
«Մենք հանդիպումներ կունենանք Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների, Կոնգրեսի սենատորների, Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Կլինեն նաև հանդիպումներ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ԶԼՄ-ների հետ՝ ընդհուպ մինչև ուրբաթ օրվա երեկո: Շատ հագեցած ծրագիր է,- ասել է Էկերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գյուլենի արտահանձնումը քննարկելու համար կմեկնի Թուրքիայի ներքին գործերի նախարարը և արդարադատության նախարար: