Թուրքիայի Այդըն քաղաքի բնակիչները ստորագրահավաք են սկսել պետության կողմից կառուցվող կրոնական դպրոցի բացման դեմ
ՄիջազգայինԹուրքիայի Այդըն քաղաքի բնակիչները ստորագրահավաք են սկսել պետության կողմից կառուցվող կրոնական դպրոցի բացման դեմ, գրում է թուրքական «Սոլ» թերթը:
Քաղաքի բնակիչները հայտնել են, որ Այդընում կա նոր նախակրթարանի և միջնակարգ դպրոցի կարիք, այլ ոչ կրոնական դպրոցի: Նրանք պահանջել են, որ նոր դպրոցի շենքը հենց այդ նպատակով էլ օգտագործվի:
Թերթը նշում է, որ սա բնակիչների կրոնական դպրոցների դեմ ընդվզման առաջին դեպքը չէ և որ ավելի վաղ տարբեր քաղաքներում բնակիչները դժգոհություն են հայտնել կրոնական դպրոցների կտրուկ աճի հետ կապված: Բազմաթիվ քաղաքներում բնակիչները դրա փոխարեն պահանջում են կառուցել մասնագիտական քոլեջներ, մինչդեռ պետությունն այդ պահանջներին ընդառաջ գնալու փոխարեն է՛լ ավելի մեծ թափով է շարունակում կառուցել կրոնական կրթօջախներ: