Ռուսաստանը դեռ չի ստորագրել Հնդկաստանի ու Չինաստանի հետ C-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը
ՄիջազգայինՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ շարունակում է բանակցությունները Հնդկաստանի ու Չինաստանի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ բանակցությունները նշված թեմայի շուրջ ընթանում են ներկա պահին, պայմանագիրը, հետևաբար, դեռ ստորագրված չէ։