ՅՈՒՆԵՍԿՈ. Երկրագնդի 758 մլն բնակիչ անգրագետ է մնում
ՄիջազգայինԱյսօրվա դրությամբ դպրոցական ցածր տարիքի 61 մլն երեխայի համար անհասանելի է կրթությունը: Երկրագնդի 758 մլն բնակիչ անգրագետ է եւ կրթություն չի ստացել, նրանց մեծամասնությունը կանայք են: Այդ մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի զեկույցում, հայտնում է Life-ը:
Ընդհանուր առմամբ դպրոց չգնացող երեխաների թիվն աշխարհում առնվազն 263 մլն մարդ է: Նրանց մեծամասնությունն ապրում է հակամարտության շրջաններում եւ աղքատ երկրներում:
Այդ միտումների պատճառով մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար մինչեւ 2030 թվականը գոնե տարրական կրթություն ապահովելու նպատակը նշված ժամկետում չի իրականացվի: Գուցե շրջադարձային պահը վրա հասնի 12 տարի անց` 2042 թվականին: