Հռոմի պապը հանդիպել է շանը, որն Իտալիայում երկրաշարժից հետո երեխայի է փրկել
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ոստիկանական շանը, որը Իտալիայում երկրաշարժից հետո փլվածքի տակից փրկել է 4-ամյա աղջնակին, հայտնում է Daily Mail-ը:
Հովվապետը հանդիպել է սեւ լաբրադորին, որին Վատիկանում անվանակոչել են Լեո: Նա նաեւ հանդիպել է կամավորներին, որոնք օգնել են մարդկանց փրկելիս:
Երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական շրջաններում: Վերջին տվյալներով՝ զոհվել է 292 մարդ: