ԱՊՀ երկրներում հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 5 հազար ահաբեկիչ
ՄիջազգայինԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնի կողմից ահաբեկչական գործունեության հետ առնչություն ունեցող ավելի քան 5 հազար մարդ հետախուզվում: Այս մասին հայտնել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:
Նրա խոսքով, Հակաահաբեկչական կենտրոնում ստեղծված տվյալների բանկը ներառում է տվյալներ այն մարդկանց մասին, որոնք միջազգային հետախուզման մեջ են ահաբեկչական բնույթի հանցագործությունների համար:
«Ներկայումս ԱՊՀ-ի շրջանակներում հետախուզվում է ավելի քան 5 հազար մարդ, որոնք կապ ունեն ահաբեկչական գործունեությանը: Վերջին ժամանակներս Կենտրոնը մոտ 1,2 հազար նման մարդկանց գտնվելու վայրի մասին տեղեկատվություն է ստացել.,-ասել է Նովիկովը: