ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համաձայնության գալու փորձերը
ՄիջազգայինԱՄՆ-ը պատրաստ է դուրս գալ Սիրիայում գործողությունները համակարգելու հարցով Ռուսաստանի հետ բանակցություններից, եթե նրանց չհաջողվի իրենց հետաքրքրող տեսքով հասնել համաձայնության, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրը:
«Այժմ արդեն գոյություն ունի երկու կողմերի դիրքորոշումների հստակություն, և մոտակա օրերին մենք կհասկանանք՝ կհաջողվի՞ արդյոք մեզ հասնել համաձայնության, որոնք հնարավոր է արագ իրագործել: Եթե մենք չկարողանանք հասնել այնպիսի համաձայնության, որը մենք ցանկանում ենք, կդադարեցնենք այդ փորձերը»,- հայտնել է Սպիտակ տան աղբյուրը:
Նրա խոսքով` շուտով պետք է տեղի ունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Աղբյուրը ավելացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է համաձայնության գալ որքան հնարավոր է շուտ` նկատի ունենալով հումանիտար իրավիճակը: