Չեխիան ոստիկաններ կուղարկի Բուլղարիա` սահմանների պահպանությանն օգնելու համար
ՄիջազգայինՉեխիան մոտ ժամանակում ոստիկաններ կուղարկի Բուլղարիա, որպեսզի օգնեն տեղացի գործընկերներին անօրինական ներգաղթյալներից սահմանները պահպանելու համար, հայտնել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ բուլղարացի իր գործընկեր Ռոսեն Պլևնելիևի հետ բանակցություններից հետո:
«Մենք համաձայնվել ենք, որ Չեխիան այս հարցում օգնի Բուլղարիային ոստիկաններ ուղարկելով, ինչպես դա արդեն արել է Մակեդոնիայի դեպքում»,- հայտնել է Զեմանը` նշելով, որ արդեն սկսվել են կոնկրետ տեխնիկական բանակցություններ երկու կողմերի միջև:
Բուլղարիայի նախագահն ընդգծել է միգրացիոն խնդրի լուծման համար ԵՄ-ի և Թուրքիայի և հյուսիսաֆրիկյան երկրների սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նրա կարծիքով, ԵՄ-ն պետք է նրանց հետ այնպիսի պայմանավորվածությունների հասնի, որպեսզի դադարեն Եվրոպա ուղարվել միլիոնավոր փախստականներ, որոնք չեն վերահսկվում ոչ մեկի կողմից: