Լոնդոնը մեկնաբանել է բրիտանացի խորհրդարանականների այցը Ասադին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ բրիտանացի խորհրդարանականների այցը Դամասկոս և նրանց հանդիպումը Բաշար Ասադի հետ չի արտահայտում Լոնդոնի պաշտոնական դիրքորոշումը, գրում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը Դամասկոսում ընդունել է Մեծ Բրիտանիայից ժամանած պատվիրակությանը: Սիրիայի պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկվել էին Լորդերի և Համայնքների պալատների անդամներ, կրոնական գործիչներ և ակադեմիկոսներ:
«Բրիտանացի ցանկացած խորհրդարանականի այցը Դամասկոս տեղի է ունենում անկախ կարգավիճակով, նրանք չեն ներկայացնում Մեծ Բրիտանիայի կառավարությունը»,- ասվում է Սիրիայի հարցով Բրիտանիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Գարեթ Բեյլիի հայտարարության մեջ: Նա նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան չի փոխել իր դիրքորոշումը, այն է՝ առանց Ասադի անցումային փուլով քաղաքական լուծում: