Նեթանյահուն դիտարկում է Մոսկվայում Աբասի հետ բանակցելու ՌԴ առաջարկը
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենիամենին Նեթանյահուն դիտարկում է Մոսկվայում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպում անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Տեքստում նշվում է, որ իր դիրքորոշումը Նեթանյահուն հնչեցրել է Երուսաղեմում Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ժամանակ:
Փաստաթղթում նշվում է, որ Նեթանյահուն «ներկայացրել է Իսրայելի դիրքորոշումը, որի համաձայն՝ ինքը միշտ պատրաստ է Մահմուդ Աբասի հետ հանդիպման՝ առանց նախնական պայմանների», ուստի նա «կշռադատում է Ռուսաստանի առաջարկը և ստուգում հանդիպման հնարավոր ամսաթիվը»: