ԴԱԻՇ-ը ստանձնել է Սիրիայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը
ՄիջազգայինԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, որն ավելի քան 50 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մահապարտներն այսօր առավոտյան 6 ահաբեկչական գործողություններ էին իրականացրել Դամասկոս, Տարտուս, Հոմս և Էլ-Հասեկե քաղաքներում։
Մի շարք սիրիացի փորձագետների կարծիքով՝ ահաբեկչությունների շարքը կարող է լինել Հալեպում սիրիական բանակի հաջողությունների պատասխան ակցիան, որտեղ կառավարական զորքերը կիրակի լիովին ազատագրել էին քաղաքի հարավում զինվորական ուսումնարանների տարածքը։