Գյուլենական ցանցը գործում է ևս 170 երկրում. Էրդողան
ՄիջազգայինԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ պայքարին:
«Պետք չէ մոռանալ, որ FETÖ ահաբեկչական հոսանքը գլոբալ ցանց է, որը Թուրքիայից բացի՝ գործում է ևս 170 երկրում: Միջազգային հանրությանը կոչ եմ անում զգոն լինել այդ հոսանքի հանդեպ, որն ընդլայնում է իր գործունեությունը՝ խաղալով մարդկանց զգացմունքների վրա և օգտագործելով կրոնական, կրթական թեմաներ:
Անհրաժեշտ է հրաժարվել այն աշխարհայացքից, որը տարբերակում է դնում ԴԱԻՇ-ի, PKK-ի, PYD-ի, YPG-ի ու FETÖ-ի ահաբեկիչների միջև: Անհրաժեշտ է սկզբունքային պայքար սկսել ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ: Մենք մտադիր ենք վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Էրդողանը: