Անօրինական ներգաղթյալների դեմ բողոքի ակցիա՝ ֆրանսիական Կալեում
ՄիջազգայինՖրանսիայի հյուսիսային Կալե քաղաքի և դրա արվարձանների բնակիչները երկուշաբթի առավոտից բողոքի զանգվածային ակցիա են անցկացնում շրջանում մեծաթիվ անօրինական ներգաղթյալների ներկայության դեմ, որոնք փորձում են Մեծ Բրիտանիա վերաուղղորդվել: Երկրի իշխանություններից պահանջելով շտապ զբաղվել այդ խնդրի լուծմամբ՝ տեղացի ֆերմերները և բեռնատարի վարորդները արգելափակել են դեպի քաղաք տանող մուտքերի հիմնական ավտոմայրուղին: Ցուցարաներն ընթացել են մայրուղու երկու կողմերով նվազագույն արագությամբ՝ դժվարացնելով տրանսպորտի երթևեկությունը Կալեի արվարձաններում՝ հայտնում է TASS-ը:
Բողոքի երթին մասնակցում են Կալեի բնակիչները, տեղացի ձեռնարկատերեր և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝քաղաքապետ Նատաշա Բուշարը, որը կառավարությունց պահանջում է կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար: