Ֆիլիպինների նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրում արտակարգ դրություն է հայտարարել «ապօրինի բռնության» բռնկման կապակցությամբ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Ռեժիմը ուժի մեջ է մտնում այսօրվանից ու գործելու է մինչեւ նախագահի կողմից դրա չեղարկումը»,- հայտնել է նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչ Քրիստիան Աբլանը:
Աբլանի խոսքով, ըստ Սահմանադրության Դուտերտեն, որպես գլխավոր հրամանատար, կարող է ներգրավել բանակը, որը պարտավոր կլինի գործել երկրի օրենսդրության շրջանակում:
Ռոդրիգո Ռոա Դուտերտեն նախագահ է ընտրվել մայիսյան ընտրությունների արդյունքներով: Նա կողմ է թմրանյութերից կախում ունեցողների, նաեւ թմրանյութեր տարածողների դեմ լայնածավալ պայքար մղելուն: Կիրակի հայտնել էին, որ հանցավորության դեմ պայքարի ընթացքում 2400 մարդ է սպանվել: