Թել Ավիվում տասնյակ մարդիկ են վիրավորվել շենքի փլվելու հետեւանքով. The Times of Israel
ՄիջազգայինԹել Ավիվում տասնյակ մարդիկ են վիրավորվել շենքի փլվելու հետեւանքով: Սեպտեմբերի 5-ին այս մասին հայտնել է The Times of Israel թերթը: Հրատարակության տվյալներով՝ ներկայում փլվածքների տակ է մնում շուրջ 20 մարդ:
Ինչպես նշել է The Jerusalem Post-ը, հիվանդանոցներ են տեղափոխվել վեց տուժած. մեկը՝ լուրջ վերքերով:
Ինչպես Twitter-ում հայտնել է Իսրայելի Channel 1 հեռուստաալիքի թղթակից Ամիչայ Շտայնը, արդեն գտել են 11 տուժածի: Ութ մարդ մնում է փլվածքների տակ: Շենքի փլվելու հնարավոր պատճառ կարող է լինել շինարարական ամբարձիչի ընկնելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: