Կոնֆլիկտային ներուժը աշխարհում աճում է. Պուտին
ՄիջազգայինԱշխարհում կոնֆլիկտային ներուժն աճում է, այդ թվում՝ երկրների միջև սրվող հակասությունների և նրանց զարգացման անհամաչափության պատճառով: Այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԲՐԻԿՍ-ի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Մենք տեսնում ենք, որ աշխարհում իրոք սրվում են հակասությունները, ուժեղանում է զարգացման անհամաչափությունը հարուստ և աղքատ երկրների միջև, դաժանանում է պայքարը պաշարների, իրացման շուկաների հասանելիության, տրանսպորտային ուղիների վերահսկողության համար. այդ ֆոնի վրա աճում է նաև կոնֆլիկտային ներուժը, բազմապատկվում են լարվածության օջախները»,- ասել է նա:
«ԴԱԻՇ-ի ընդլայնումը և նրա դրոշի տակ միավորվող բոլոր տիպի ծայրահեղականնները դարձել են անվտանգության իրական մարտակոչ, այդ թվում և՛ մեր երկրների, և՛ Ռուսաստանի, նրա հարավային սահմանների համար»,- հաստատել է Պուտինը: