«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը գերազանցում է Մերկելի կուսակցությանը տեղական ընտրություններում
Միջազգային«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը գերազանցում է Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությանը Մեկլենբուրգ դաշնային հողի խորհրդարանական ընտրություններում: Այդպիսին են ARD հեռուստաալիքի հրապարակած՝ էքզիտպոլի առաջին տվյալները:
Այդ տվյալների համաձայն՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքել է 21%, իսկ ՔԴՄ-ն` 19% ձայն: Առաջին տեղում են սոցիալ-դեմոկրատները՝ 30.5%-ով: