Լրատվամիջոցները՝ Չինաստանում Օբամայի հետ կապված միջադեպի սեփական տարբերակի մասին
ՄիջազգայինԼրատվամիջոցները ներկայացրել են Չինաստանի Հանչժոու քաղաքի օդանավակայանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կապված միջադեպի սեփական տարբերակը:
Ըստ South China Morning Post-ի՝ կարմիր գորգով կամրջակը մերժել է Վաշինգտոնը: «Չինաստանը կամրջակ տրամադրում է երկիր ժամանող բոլոր պետությունների ղեկավարներին, սակայն ամերիկյան կողմը դժգոհել է, որ վարորդը չի խոսում անգլերեն եւ չի կարող հասկանալ ԱՄՆ անվտանգության ծառայության ներկայացուցիչների հրահանգները: Այդ պատճառով Չինաստանն առաջարկեց թարգմանիչ տրամադրել, որը պետք է նստեր վարորդի կողմից, սակայն ԱՄՆ-ն մերժեց: Նրանք նաեւ պնդեցին, որ օդանավակայանի տրամադրած կամրջակի կարիքը չունեն»,- պարբերականին ասել է Չինաստանի ԱԳՆ-ից պաշտոնյան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբամային կարմիր գորգով հատուկ կամրջակ չեն մոտեցրել, այդ պատճառով նա ստիպված է եղել օգտվել պահուստային ելքից: Դրանից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել Օբամայի օգնականների եւ չինացի պաշտոնյայի միջեւ, որն ամերիկյան նախագահի հետ ժամանած լրագրողներին խնդրել է չլուսաբանել միջադեպը: