ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանք է. ԱԳՆ խոսնակ
ՄիջազգայինԵրևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանքի տպավորություն է թողնում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես կարձագանքեք Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակմանը համացանցում և դրանք ուղեկցող մեղադրանքներին' Բալայանն ասել է . «Դա սադրանքի տպավորություն է թողնում։ Այդ անընդունելի արարքը չի կարող վնաս հասցնել Հայաստան - Միացյալ Նահանգներ ամուր բարեկամական գործընկերությանը»: