Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 6 մարդ է զոհվել
ՄիջազգայինԻրաքում երկու պայթյուն է որոտացել, որոնց հետեւանքով զոհվել է 6 մարդ: Եվս 9 մարդ վիրավորվել է Սալահուդին նահանգում տեղի ունեցած երկու համակարգված պայթյունների հետեւանքով:
Առաջին հարձակումն իրականացվել է առավոտյան: Պայթուցիկ սարքը գործի է դրվել Տուզ-Հուրմաթու քաղաքում, որը գտնվում է Բաղդադից մոտ 190 կմ հեռավորությամբ: Արդյունքում ոչ մեկը չի տուժել:
Երբ հարձակման վայրում են հավաքվել ականատեսները եւ անվտանգության ուժերը, պայթել է ականապատված մեքենան: Երկրորդ պայթյունի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, հայտնել է Xinhua գործակալությունը: Կազմակերպիչներն ամենայն հավանականությամբ առաջին պայթյունն իրականացրել էին պայթյունի վայրում որքան հնարավոր է մեծ թվով քաղաքացիական անձանց եւ իրավապահների հավաքելու համար: