Գերմանիան հաստատակամ է Ինջիրլիքի ռազմաբազա պատգամավորների խումբ ուղարկելու հարցում
ՄիջազգայինԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle գործակալությունը:
«Ծրագրում ենք հոկտեմբերի 4-ին այցելել Թուրքիա»,- հայտնել է նա:
Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում ներկայում գտնվում են ավելի քան 200 գերմանացի զինվոր և Tornado տիպի 6 հետախուզական ինքնաթիռ: Գերմանիան ռազմաբազան օգտագործում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններ ծավալելու նպատակով: