Քարիմովի դուստրը պատմել է հոր մահվան մասին
ՄիջազգայինՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, հաստատել է հոր մահվան մասին հաղորդագրությունում: Այս մասին նա գրել է իր Instagram-ում:
«Նա հեռացավ մեզանից... Խոսքեր եմ ընտրում եւ ինքս էլ չեմ հավատում դրան...»,- գրել է Քարիմովի դուստրը:
Իսլամ Քարիմովը վախճանվել է սեպտեմբերի 2-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, Սամարղանդում:
Նախագահի հուղարկավորության կազմակերպման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Ուզբեկստանի վարչապետ Շավքաթ Միրզիեեւը: