Պակիստանում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են քրիստոնեական թաղամասի և դատարանի վրա
ՄիջազգայինԱռնվազն 13 մարդ է մահացել Պակիստանում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով: The Independent-ի փոխանցմամբ` մահապարտ ահաբեկիչը պայթյուններից մեկն իրականացրել է քրիստոնեական թաղամասում, իսկ երկրորդ պայթյունը որոտացել է շրջանային դատարանում:
Փաշավար քաղաքում մահապարտի գոտիով զինված 4 մարդ ներխուժել է քրիստոնեական թաղամաս: Նրանցից մեկը մտել է եկեղեցի, սակայն ներսում ոչ ոք չի գտնվել:
Ոստիկանության տեղեկացմամբ` ահաբեկիչը 1 հոգու է սպանել, որից հետո սպանվել է փոխհրաձգության ժամանակ: Հարձակման ժամանակ 3 ոստիկան և 2 քաղաքացիական անձ է վիրավորվել:
Ժամեր անց ուժեղ պայթյուն է որոտացել Մարդան քաղաքի դատարանի մոտ, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, 54-ը` վիրավորվել, այդ թվում` իրավաբաններ, ոստիկաններ և անցորդներ:
Մահապարտ ահաբեկիչը նռնակ է նետել դատարանի ուղղությամբ, որից հետո պայթեցրել է ինքն իրեն: