Օբաման չի տեսնում ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացում
ՄիջազգայինԱմերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը չի դիտարկում անվտանգության ոլորտում Անկարայի հետ հարաբերությունների վատթարացում այդ երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո.
«Մենք անվտանգության ոլորտում չենք դիտարկում բացասական ազդեցություն։ Թուրքիան շարունակում է լինել ՆԱՏՕ-ի գծով ուժեղ դաշնակից՝ ԱՄՆ-ի հետ համագործակցելով մասնավորապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։
Անկարան Վաշինգտոնի կարևոր գործընկերն է մի շարք հարցերի շուրջ, որոնք առնչվում են տարածաշրջանի անվտանգությանը»։
Օբամայի խոսքերով՝ Թուքիան անցել է քաղաքացիական ու քաղաքական երկրաշարժի միջով, ինչից հետո պետք է վրա հասնի վերականգնման ժամանակաշրջանը։