Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են նախագահի մահվան մասին
Միջազգային79 տարեկանում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Այս մասին ասված է երկրի կառավարության եւ խորհրդարանի հրապարակած հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Քարիմովի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, Սամարղանդում: Նախագահի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Ուզբեկստանի նախագահի առողջության վատթարացման մասին առաջին տեղեկությունները հրապարակվեցին կիրակի: Կառավարությունը հաղորդեց, որ Քարիմովը հիվանդանոցում է: Ավելի ուշ նախագահի դուստրը հստակեցրեց, որ Իսլամ Քարիմովն ուղեղի կաթված է ստացել եւ վերակենդանացման բաժանմունքում է:
Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը ղեկավարում է 1990 թվականից: Մինչ այդ նա Ուզբեկական ԽՍՀ-ում ղեկավարում էր ֆինանսների նախարարությունը, նաեւ հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահն է եղել: