Ստամբուլում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջկառավարական հանձնաժողով կգումարվի
ՄիջազգայինՌԴ-ի եւ Թուրքիայի միջկառավարական հանձնաժողովի նիստը կգումարվի Ստամբուլում` համաշխարհային էներգակոնգրեսի անցկացման ընթացքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա կլինի Ստամբուլում` համաշխարհային էներգետիկական կոնգրեսի ընթացքում: Նիստ կանցկացնենք: Դա հոկտեմբերին կլինի», — ասել է Նովակը, որը ռուսական կողմից գլխավորում է հանձնաժողովը: Նա չի ճշտել նիստի ամսաթիվը:
Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը Ստամբուլում տեղի կունենա հոկտեմբերի 10-13-ին: