Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին
ՄիջազգայինԹբիլիսիում կայանալիք Zion Festival 2026 երաժշտական փառատոնի կազմակերպիչներն արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը միջոցառմանը։ Այս մասին հայտնում է SHOT Telegram-ալիքը։
Փառատոնը նախատեսված է սեպտեմբերի 25-26-ին։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն գնել էին ընդհանուր առմամբ շուրջ 500 հազար ռուբլու տոմսեր և այժմ փորձում են վերադարձնել գումարը։ Նրանցից ոմանք դիմել են նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կազմակերպիչներին մեղադրելով ազգային պատկանելության հիմքով խտրականության մեջ։
Zion Festival-ի տոմսերը վաճառվել են 2,7-ից 4,5 հազար ռուբլով։ Ընդ որում, դրանց վաճառքը շարունակվում է, այդ թվում՝ ռուսալեզու հարթակներից մեկում։