ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ
ՄիջազգայինՌուսաստանը և Հնդկաստանը ստորագրման համար փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին պատրաստ է Հնդկաստանի հետ ստորագրելու մի շարք փաստաթղթեր։
Պաշտոնյան հավելել է, որ խոսքը, մասնավորապես, 4-րդ սերնդի ատոմային էներգիայի տեխնոլոգիաների մասին է՝ արագ նեյտրոններով աշխատող ռեակտորներով։