Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Աբովյան քաղաքում, ժողովրդին հայտնի «Բենզինների խաչմերուկում» բախվել են 40-ամյա Միհրան Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Տիգրան Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Միհրան Մ․-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գոհար Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Chevrolet»-ի վարորդ Տիգրան Մ․-ն եղել է ոչ սթափ և պարեկների կողմից տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ