2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes


Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խորհրդային Հայաստանի արդյունաբերական կարևորագույն համալիրներից մեկը Քանաքեռի ալյումինի գործարանն էր՝ ԿԱՆԱԶ-ը: Գործարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 1940 թվականին, սակայն պատերազմի պատճառով  շինարարական աշխատանքներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1944 թվականին: Գործարանն առաջին անգամ շահագործման հանձնվեց 1950 թվականին:

Սկզբնական շրջանում գործարանն արտադրում էր ալյումինե փոքր արտադրանք, սակայն ժամանակի ընթացքում արտադրանքի ծավալներն ու արտադրվող նյութերի չափերը մեծացան: Արտադրանքի ընդլայնումը հատկապես մեծացավ 1960-ական թվականներից:

Կարդացեք նաև

Արտադրանքի ծավալների մեծացումը նպաստեց, որ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անցած դարձավ Երևանի արդյունաբերական կարևորագույն կետերից մեկը: ԿԱՆԱԶ-ը դարձավ ամբողջ Խորհրդային Միության և Եվրոպայի ալյումինե փայլաթիթեղ արտադրող ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը: ԽՍՀՄ գաղափարախոսությանը համահունչ լինելով՝ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անց զուտ արդյունաբերական կենտրոն լինելուց զատ՝ դարձավ Երևանի կարևոր թաղամասերից մեկը, ինչպես նաև հազարավոր աշխատակիցներ ունեցող գործարանի համար կառուցվեց մշակույթի տուն, որն այդ ժամանակաշրջանի Երևանում կարևորագույն մշակութային կենտրոն էր:

 

1950 թվականին ԿԱՆԱԶ-ի շահագործումը, բնականաբար, չէր կարող չվրիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից: Արդյունաբերական այդ հսկան գրավեց նաև ԱՄՆ լրտեսների ուշադրությունը, որոնք սկսեցին գործել, հավաքագրել գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև իրենց լրտեսական ցանցի միջոցով տեղեկանալ գործարանի ներսում իրականացվող արդյունաբերական աշխատանքի մանրամասների մասին:

1957 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ ԿՀՎ-ն կազմում է խիստ գաղտնի զեկույց ԿԱՆԱԶ-ի մասին: Զեկույցը, տեքստային մանրամասներից զատ, ուներ նաև ֆոտոգրաֆիկական թղթապանակ: Զեկույցում ներկայացվում էր ալյումինի արտադրությունն ամբողջ ԽՍՀՄ-ում, սակայն առանձնակի ուշադրություն էր դարձվում ԿԱՆԱԶ-ի գործունեությանը: Զեկույցում ԿԱՆԱԶ-ի մասին մասնավորապես գրված էր.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ԿԱՆԱԶ»

ԵՐԵՎԱՆ, ԽՍՀՄ

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային ծայրամասում, ԽՍՀՄ։ Այս գործարանը, որը նոր է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ալյումինի նախնական արտադրությունն սկսել է 1950 թվականին և, ըստ տեղեկությունների, ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն է։

Այս գործարանի հիմնական գործառույթը ալյումինայի էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով ալյումինի ձուլակտորների արտադրությունն է։ Այս գործարանում ալյումինայի արտադրության վերաբերյալ լուսանկարչական ապացույց չկա։ Գլանման արտադրամասեր կամ ալյումինի պատրաստման և մշակման շենքեր լուսանկարում տեսանելի չեն։

Էլեկտրական էներգիան մատակարարվում է Երևանի հիդրոէլեկտրակայան ԳԷՍ 2 «Քանաքեռից», որը գտնվում է ալյումինի գործարանից 1000 ֆուտ դեպի հյուսիս։

Ալյումինի գործարանից անմիջապես հարավ կառուցվում է նոր արդյունաբերական կայանք։ Թեև այս կայանքի գործառույթը հնարավոր չէր որոշել, այն, ըստ երևույթին, կապված չէ ալյումինի արդյունաբերության հետ։

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանի հիմնական բաղադրիչները նույնականացված և նկարագրված են հետևյալ անոտացված լուսանկարում»: (Տե՛ս YEREVAN ALUMINUM PLANT KANAZ YEREVAN, USSR):

Հետաքրքրական է, որ տեքստից զատ՝ ֆոտոգրաֆիկական քարտեզում ԱՄՆ ԿՀՎ-ն մանրամասն ներկայացնում է ԿԱՆԱԶ գործարանի գտնվելու վայրը, պահեստները, արտադրական շենքերը, արտադրամասերի չափերն ու բոլոր կոորդինատները: Սա փաստում է այն իրողությունը, որ ամերիկյան հետախուզության գործակալները տեղում մանրամասն աշխատանք են իրականացրել՝ այս տեղեկատվությունը հավաքագրելու համար:

 

1957 թվականին գաղտնազերծված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանը Խորհրդային Հայաստանի կարևոր արդյունաբերական օբյեկտներից էր: Փաստաթղթի մանրամասն նկարագրությունից երևում է, որ գործարանն ուներ բարդ և մասնագիտացված արտադրական ենթակառուցվածք:

Այս փաստաթուղթը ոչ միայն տեղեկություն է տալիս Երևանի արդյունաբերական պատմության կարևոր էջերից մեկի մասին, այլև ցույց է տալիս, թե Սառը պատերազմի տարիներին ինչպիսի մանրամասնությամբ էր ամերիկյան հետախուզությունը հետևում Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ներուժին։ Այս ամենից զատ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի՝ ԿԱՆԱԶ-ը ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն էր:

Զ. Շուշեցի

Հետևեք մեզ՝ այստեղ

2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Մաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
Ամենադիտված