ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա Մելոնի Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում


Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան

Blog
Արփինե Հովհաննիսյան, Ձեր հրապարակած տեքստին մի քանի կարևոր դիտարկում։

Քաղաքական գնահատական տալու իրավունքը, իհարկե, ունի յուրաքանչյուր մարդ։ Սակայն քաղաքական գնահատականն արժեք է ստանում միայն այն դեպքում, երբ այն ամբողջական է, հավասարակշռված և արտացոլում է իրականությունը, այլ ոչ թե միայն այն հատվածը, որը ձեռնտու է հեղինակին։

Ձեր ներկայացրած պատկերը հիմնականում կառուցված է թվերի վրա, սակայն քաղաքականությունը միայն թվերի հանրագումար չէ։ Քաղաքականությունը նաև այն միջավայրն է, որի պայմաններում այդ աշխատանքն իրականացվել է՝ քաղաքական ճնշումներ, հետապնդումներ, կալանքներ, սահմանափակումներ, ուժային գործողություններ և այն իրական գինը, որը վճարվել է քաղաքական պայքարի ընթացքում։

Եթե խոսում ենք պարգևավճարների մասին, ապա անհրաժեշտ է նշել նաև այն փաստերը, որոնք չեն տեղավորվում ներկայացված շրջանակում։ Մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարները ուղղվել են բարեգործական նպատակների, և այդ մասին առկա են փաստական ապացույցներ։

Եթե խոսում ենք ընդդիմության աշխատանքի մասին, ապա պետք է խոսել նաև այն մարդկանց մասին, ովքեր այդ տարիներին ենթարկվել են քաղաքական ճնշումների։ Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ կիրառված կալանքը, Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ իրականացված քրեական գործընթացները և բազմաթիվ այլ դեպքեր նույնպես այդ ժամանակաշրջանի քաղաքական իրականության մասն են։

Չի կարելի գնահատել ընդդիմության գործունեությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ տարիներին ընդդիմադիր շատ գործիչներ ոչ միայն աշխատել են խորհրդարանում, այլև պայքարել են փողոցում՝ ենթարկվելով ճնշումների, հետապնդումների և անձնական ծանր հետևանքների։

Քաղաքական քննադատությունը ժողովրդավարության բնական մասն է։ Սակայն երբ մարդիկ, ովքեր ամենադժվար պահերին չեն եղել այդ պայքարի առաջին գծում, տարիներ անց փորձում են գնահատականներ տալ նրանց, ովքեր այդ ճանապարհն անցել են, դա առնվազն հարցեր է առաջացնում։
Քաղաքականությունը միայն ելույթների, հոդվածների կամ վերլուծությունների դաշտ չէ։

Քաղաքականությունը նաև պատասխանատվություն է այն պահին, երբ հեշտ չէ, երբ վտանգավոր է, երբ պետք է ընտրություն կատարել՝ մնալ դիտորդ, թե կանգնել պայքարի առաջնագծում։

Այդ պատճառով յուրաքանչյուր քաղաքական գնահատական պետք է սկսվի ոչ միայն ուրիշների գործողությունների վերլուծությունից, այլ նաև սեփական քաղաքական ճանապարհի և սեփական պատասխանատվության գնահատումից։

Մարդիկ, ովքեր անցել են պայքարի, ճնշումների և դժվարությունների միջով, բնականաբար պետք է պատրաստ լինեն լսելու քննադատություն։ Բայց նրանք նաև իրավունք ունեն հարցնելու՝ այդ քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր, ոչ թե միայն անցյալի մասին խոսելու հնարավորություն։
 
Հատկանշական է, որ վերը նշված քաղաքական գործընթացների և հետապնդումների ընթացքում մենք Ձեզ չենք տեսել ընդդիմադիրների կողքին՝ ոչ դատարաններում, ոչ բանտերում, ոչ փողոցային պայքարի ընթացքում, ոչ էլ այն օրերին, երբ ուժ կիրառվեց ցուցարարների և ընդդիմադիրների նկատմամբ։

Հետևաբար, տիկին Հովհաննիսյան, քաղաքական գնահատականներ տալու իրավունքը յուրաքանչյուրն ունի, բայց քաղաքական պատասխանատվությունն ու վստահությունը ձևավորվում են ոչ միայն խոսքերով, այլև այն պահերին, երբ անհրաժեշտ է կանգնել կողք կողքի և կրել պայքարի իրական պատասխանատվությունը։

Ես համաձայն չեմ Ձեր ձևակերպումների հետ։ Եվ պատճառը ոչ թե անձնական վերաբերմունքն է, այլ այն, որ ներկայացված պատկերը չի արտացոլում ամբողջական իրականությունը։

Քաղաքական գնահատականները պետք է կառուցվեն ամբողջական փաստերի վրա, ոչ թե ընտրովի հիշողության՝ ներկայացնելով միայն առանձին թվեր, այլ ոչ քաղաքական գործընթացների և իրադարձությունների ամբողջական բովանդակությունը։
 
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված