Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան


Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները հոժարակամորեն երկիրը տանում են այն ուղղությամբ, որ Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական հսկաների բախման կիզակետում։ Այնինչ, Ուկրաինայի ու այլ երկրների օրինակով մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք նման բախման թատերաբեմ են դառնում։

Երևանում կայացած «եվրոհավաքն» ինչոր առումով արտացոլում է նաև ժամանակակից աշխարհակարգում Եվրոպայի դերակատարության, դիրքի և հեռանկարների վերաբերյալ ամբողջ մի շարք հիմնարար հարցեր։ Այս համատեքստում անհրաժեշտ է հասկանալ Եվրոպայի՝ հատկապես Եվրամիության աշխարհաքաղաքականության դերակատարությունը, որը ներկայիս փուլում բախվում է բազմակողմանի մարտահրավերների, ճգնաժամերի և կառուցվածքային անորոշությունների հետ։ Եվրոպան այժմ հայտնվել է պատմական խաչմերուկում, երբ հինգ տասնամյակի ինտեգրացիոն նվաճումները, տնտեսական հզորությունը և քաղաքական ազդեցությունը ենթարկվում են անցյալում երբևէ չգրանցված ճնշումների և փորձությունների։

Առաջին և գուցե ամենախոր մարտահրավերը Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար փլուզումն է, որը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող պատերազմով։ Այս պատերազմը Եվրոպայի համար դարձել է կառուցվածքային ցնցում, որը խաթարել է տասնամյակների ընթացքում ձևավորված տնտեսական համագործակցության մոդելը, անվտանգության ճարտարապետությունը և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Երբ Եվրոպան որոշեց դադարեցնել ռուսական էժան էներգակիրների ներկրումը՝ սանկցիաների և քաղաքական սկզբունքների կոնտեքստում, այն միաժամանակ ստանձնեց հսկայական տնտեսական բեռ, որի հետևանքները շարունակում են տարածվել ամբողջ եվրոպական տնտեսության վրա։ Գազի և նավթի գների կտրուկ բարձրացումը, էներգետիկ անվտանգության խնդիրը, արդյունաբերական արտադրության ծախսերի աճը ստեղծել են նոր իրականություն, որտեղ Եվրոպան ստիպված է վերագնահատել իր տնտեսական մոդելը և փնտրել նոր էներգետիկ աղբյուրներ։

Բայց էներգետիկ մարտահրավերը խնդրի միայն մի կողմն է։ Եվրոպան նաև ստանձնել է Ուկրաինայի ֆինանսական և ռազմական աջակցության հսկայական բեռը, հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը Թրամփի վերադարձից հետո սկսել է վերանայել իր ներգրավվածությունը Ուկրաինայի աջակցության հարցում։ Վերջերս Բրյուսելի գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական միության առաջնորդները համաձայնեցին կապիտալի շուկաներից ներգրավել 90 միլիարդ եվրոյի չափով վարկ՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար առաջիկա երկու տարվա ընթացքում։ Սա նշանակում է նոր պարտքային բեռ եվրոպական տնտեսությունների համար, որոնք արդեն իսկ բախվում են բյուջետային դեֆիցիտների, պարտքերի աճի և տնտեսական դանդաղման խնդիրների հետ։

Վաշինգտոնի հետ հարաբերությունների համատեքստում Եվրոպան հայտնվել է անհարմար իրավիճակում։ Թրամփի վարչակազմը պարբերաբար բարձրացնում է տարիֆների հարցը, սպառնում եվրոպական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել, ինչը կարող է լուրջ հարված հասցնել եվրոպական արտահանողներին և ընդհանուր առմամբ տնտեսական աճին։ Բայց ավելի խոր խնդիրն անվտանգության հարցն է, երբ ԱՄՆ-ը պարզ հասկացնում է, որ տասնամյակներ շարունակ Եվրոպան օգտվել է ամերիկյան անվտանգության հովանոցից, շահագործել է ՆԱՏՕ-ի ռազմական ուժը՝ առանց համարժեք ներդրումներ կատարելու սեփական պաշտպանության համար։ Ամերիկյան տեսակետը պարզ է՝ Եվրոպան պետք է իր ազգային եկամուտների մի մասն ուղղի պաշտպանական ծախսերի, ինչը շատ եվրոպական երկրների համար նշանակում է զգալի աճ։

Այս պահանջը ստեղծում է լուրջ դիլեմա եվրոպական կառավարությունների համար, քանի որ ռազմական ծախսերի ավելացումը կհանգեցնի կա՛մ հարկերի բարձրացման, կա՛մ սոցիալական ծախսերի կրճատման, կա՛մ պարտքի աճի։

Բազմաթիվ եվրոպական երկրներ արդեն իսկ ստիպված են պարտքի միջոցով ֆինանսավորել ռազմական ծախսերի աճը, քանի որ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը չբարդացնելու քաղաքական անհրաժեշտությունը թելադրում է այս ուղին։

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և Հորմուզի նեղուցի փակ լինելու վտանգը ևս մեկ էներգետիկ ճգնաժամի սպառնալիք են ստեղծում Եվրոպայի համար։ Եվրոպան, որը չունի բավարար սեփական էներգետիկ ռեսուրսներ և կախված է ներկրումներից, խիստ խոցելի է էներգակիրների մատակարարման շղթաներում ցանկացած խափանումների նկատմամբ։ Երբ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի ու հեղուկ գազի մատակարարումների մի զգալի մասը, դրա փակումը էներգակիրների գների կտրուկ բարձրացում է հրահրում, ինչը իր հերթին արագացնում է ինֆլ յացիոն երևույթները և բարդացնում առանց այդ էլ դժվարին տնտեսական իրավիճակը։ Այս համատեքստում ամերիկյան և եվրոպական մոտեցումների միջև տարաձայնություններն ավելի են խորանում, քանի որ Վաշինգտոնը հանդես է գալիս Իրանի նկատմամբ ավելի կոշտ մոտեցմամբ, մինչդեռ Եվրոպան փորձում է պահպանել դիվանագիտական ճկունությունը՝ հասկանալով սեփական էներգետիկ խոցելիությունը։

Չինաստանի հետ հարաբերությունները ներկայացնում են ևս մեկ բարդ մարտահրավեր Եվրոպայի համար։ Մի կողմից՝ Չինաստանը կարևոր առևտրային գործընկեր է, հսկայական շուկա եվրոպական արտադրանքի համար, ներդրումների աղբյուր։ Մյուս կողմից էլ՝ Չինաստանը դարձել է լուրջ մրցակից, որը արտադրում և արտահանում է նորարարական և էժան արտադրանք, որը սպառնում է եվրոպական արդյունաբերությանը։ Չինական էլեկտրամեքենաները հեղեղում են շուկաները՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներ և համեմատաբար ցածր գներ, ինչը լուրջ մարտահրավեր է ստեղծում եվրոպական ավտոարտադրողների համար։ Եվրոպական ընկերություններն այլևս չեն կարող հենվել միայն իրենց ավանդական առավելությունների վրա՝ ապրանքանիշի համբավ, ինժեներական գիտելիքներ, որակի չափանիշներ։ Չինաստանն արագորեն հասնում է այս ոլորտներում և միաժամանակ առաջարկում ավելի մատչելի գներ։ Առևտրային անհավասարակշռությունը Չինաստանի օգտին շարունակում է մեծանալ, ինչը նշանակում է, որ Եվրոպան ավելի շատ է ներմուծում, քան արտահանում, ինչը բացասաբար է ազդում առևտրային հաշվեկշռի և տնտեսական աճի վրա։

Այսպիսի պայմաններում Եվրոպան փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական և քաղաքական կապերը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարդությունը, Չինաստանի հետ մրցակցության սրումը մղում են Եվրոպային դեպի այլ դերակատարներ։

Հնդկաստանը, որը աշխարհի ամենարագ աճող խոշոր տնտեսություններից մեկն ունի, դառնում է ավելի ու ավելի գրավիչ գործընկեր։ Եվրոպան տեսնում է Հնդկաստանի մեջ հնարավորություն՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, նոր շուկաների բացման, Չինաստանից կախվածության նվազեցման համար։ Այդուհանդերձ, Հնդկաստանը, չնայած իր ներուժին, դեռևս չի կարողանում մրցակցել Չինաստանի արտադրական հզորության, տեխնոլոգիական առաջադիմության, ենթակառուցվածքային զարգացման հետ։ Հնդկաստանն ունի իր սեփական մարտահրավերները՝ մասնագիտացման պակաս, կանոնակարգային բարդություններ, ենթակառուցվածքային թերություններ, որոնք սահմանափակում են դրա ներուժը որպես Չինաստանի այլընտրանք։

Եվրոպան փորձում է սերտացնել կապերը նաև Կանադայի հետ, որը նույնպես դժգոհ է Թրամփի վարչակազմի քաղաքականությունից և ձգտում է ամրացնել հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ։ Կանադան և Եվրոպան կիսում են նմանատիպ արժեքներ՝ բազմակողմանիություն, կլիմայական փոփոխություններին պայքար, դեմոկրատական սկզբունքներ, ինչը ստեղծում է բնական հիմք համագործակցության համար։ Այդուհանդերձ, Կանադայի տնտեսությունը նույնպես սերտորեն կապված է ԱՄՆ-ի հետ, ինչը սահմանափակում է դրա ինքնուրույնությունը և ազատությունը եվրոպական համագործակցության խորացման հարցում։

Բայց գուցե ամենավճռորոշ հարցը վերաբերում է Եվրոպայի հնարավորությանը՝ նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգում ձևավորելու առանձին աշխարհաքաղաքական բևեռ։ Սա հիմնարար հարց է, որը վերաբերում է Եվրոպայի ինքնությանը, ռազմավարական ինքնուրույնությանը և աշխարհաքաղաքական սուբյեկտայնությանը։ Եվրոպական միությունը ստեղծվել է որպես տնտեսական ինտեգրացիայի նախագիծ, որը հետզհետե ընդլայնվել է քաղաքական, սոցիալական, անվտանգային ոլորտներում։ Բայց Եվրոպան երբեք լիարժեք չի կարողացել ձևավորել միասնական արտաքին և անվտանգային քաղաքականություն, որը թույլ կտար հանդես գալ որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական դերակատար։ Պատճառները բազմաթիվ են և խոր արմատներ ունեն։

Նախ և առաջ՝ Եվրոպական միությունը բաղկացած է 27 երկրից, որոնք ունեն տարբեր պատմություններ, մշակույթներ, ազգային շահեր, աշխարհաքաղաքական ուղղվածություններ։ Լեհաստանի, Բալթյան երկրների անվտանգային ընկալումները և ռազմավարական առաջնահերթությունները տարբերվում են Ֆրանսիայի կամ Իտալիայի դիրքորոշումներից։ Օրինակ՝ մինչ Սլովակիան համակրանք է ցույց տալիս Ռուսաստանի հանդեպ, Լեհաստանն ու Բալթյան երկրները պահանջում են առավել կոշտ դիրքորոշում։ Գերմանիան և Ֆրանսիան, թեև Եվրոպական միության առաջատար երկրներն են, հաճախ ունենում են տարբեր տեսակետներ տնտեսական քաղաքականության, անվտանգության, արտաքին հարաբերությունների հարցերում։ Հարավային Եվրոպայի երկրները՝ Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, ավելի շատ կենտրոնացած են միգրացիայի, Միջերկրական ծովի անվտանգության, տնտեսական կայունության հարցերի վրա։ Իսկ Մեծ Բրիտանիան, որը Բրեքսիթի արդյունքում դուրս եկավ ԵՄ-ից, գրեթե միշտ առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս բազմազանությունը, որը Եվրոպայում կարող է դիտվել որպես հարստություն, միաժամանակ լուրջ խնդիր է միասնական դիրքորոշումների ձևավորման հարցում։

Որոշումների կայացման մեխանիզմները Եվրոպական միությունում բարդ են և հաճախ պահանջում են համաձայնություն կամ որակյալ մեծամասնություն, ինչը դանդաղեցնում է արձագանքը արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Երբ միջազգային ճգնաժամերը պահանջում են արագ և վճռական գործողություններ, Եվրոպան հաճախ ունենում է դժվարություններ արագ համաձայնության հասնելու և միասնական դիրքորոշում ձևավորելու հարցում։ Սա թուլացնում է Եվրոպայի ազդեցությունը և դարձնում դրան պակաս արդյունավետ աշխարհաքաղաքական դերակատար։

Ներքին խնդիրները նույնպես սահմանափակում են Եվրոպայի աշխարհաքաղաքական դերակատարության ներուժը։ Միգրացիայի ճգնաժամը, որը սկսվեց 2015 թվականին և շարունակվում է այսօր, ստեղծել է խոր բաժանվածություն եվրոպական հասարակությունների ներսում։ Որոշ երկրներ պատրաստ են ընդունել ավելի շատ միգրանտներ և փախստականներ, մինչդեռ այլ երկրներ մերժում են միգրանտների բաշխման քվոտաները և փակում են իրենց սահմանները։ Այս հարցը դարձել է ներքին քաղաքական պայքարի առարկա և հանգեցրել է ակնհայտորեն ազգայնական և պոպուլիստական ուժերի ուժեղացմանը բազմաթիվ եվրոպական երկրներում։

Արժեհամակարգի պահպանման հարցը ևս կարևոր մարտահրավեր է։ Եվրոպան հիմնված է լիբերալ դեմոկրատական արժեքների, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, բազմազանության հարգանքի վրա։

Այդուհանդերձ, այս արժեքները ենթարկվում են ճնշման ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Ներսից ազգայնական շարժումները հարցականի տակ են դնում լիբերալ արժեքները և պահանջում ավելի պաշտպանողական, ավելի ազգակենտրոն քաղաքականություն։ Դրսից աշխարհաքաղաքական այլ դերակատարները փորձում են նվազեցնել Եվրոպայի քաղաքական ազդեցությունը։ Արժեհամակարգի հարցը ոչ միայն փիլիսոփայական է, այլև կարևոր գործնական նշանակություն ունի, քանի որ այն սահմանում է Եվրոպայի ինքնությունը և դրա գրավչությունը որպես քաղաքական մոդել։ Այդուհանդերձ, չնայած այս բոլոր մարտահրավերներին, Եվրոպան ունի զգալի ուժ և ռեսուրսներ, որոնք կարող են թույլ տալ դրան դառնալ ինքնուրույն աշխարհաքաղաքական բևեռ։ Եվրոպական միությունը՝ որպես 27 պետության միավորում, իր տեղն է զբաղեցնում աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում։

Եվրոպան ունի զարգացած ֆինանսական շուկաներ, հզոր արդյունաբերական բազա, համեմատաբար բարձր տեխնոլոգիական ներուժ, որակավորված աշխատուժ։ Եվրոն աշխարհի երկրորդ ամենակարևոր պահուստային արժույթն է, որը Եվրոպային տալիս է զգալի ֆինանսական ազդեցություն։ Եվրոպական ընկերությունները առաջատար են ավտոմոբիլային արդյունաբերության, ավիացիայի, դեղագործության, ճարտարագիտության բազմաթիվ ճյուղերում։ Բայց Եվրոպան կարող է դառնալ իսկապես ինքնուրույն բևեռ միայն եթե հաղթահարի իր ներքին հակասությունները և ստեղծի համապարփակ ռազմավարական տեսլական։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված