«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Նախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Brent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ

Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարվածները միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծել են մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես աշխարհակարգային տրամաբանության էական վերափոխում։ Երկար տարիներ միջազգային քաղաքականության մեջ գործում էր այնպիսի մեխանիզմ, որի միջոցով մեծ տերությունները փորձում էին լեգիտիմացնել իրենց ռազմական գործողությունները միջազգային հանրության աչքում։ Այդ գործընթացը սովորաբար ներառում էր երկարատև դիվանագիտական նախապատրաստություն, միջազգային կառույցներում քննարկումներ, տարբեր քաղաքական և իրավական հիմնավորումների ներկայացում և դաշնակիցների լայն կոալիցիայի ձևավորում։

Նման մեխանիզմների միջոցով ստեղծվում էր այնպիսի պատկեր, ըստ որի, ռազմական գործողությունը ոչ թե պարզապես ուժի կիրառում է, այլ իբր միջազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ քայլ։ Սակայն Իրանի դեմ իրականացված գործողությունների պարագայում այս ամբողջ տրամաբանությունը զգալիորեն փոխվել է, քանի որ Վաշինգտոնը, փաստացի, դիմել է միակողմանի գործողությունների՝ առանց այն նախնական դիվանագիտական գործընթացների, որոնք նախկինում բնորոշ էին նման գործողություններին։

Պատմականորեն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները հաճախ ուղեկցվել են գաղափարական կամ քաղաքական հիմնավորումներով, որոնք ներկայացվել են որպես համաշխարհային անվտանգության ապահովման անհրաժեշտություն։ Իրաքի կամ Աֆղանստանի դեպքերում ամերիկյան վարչակազմերը խոսում էին «nation-building»-ի, ժողովրդավարության տարածման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կամ զանգվածային ոչնչացման զենքերի վտանգի մասին։ Այսպիսի նարատիվները, անկախ դրանց՝ իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցից, ծառայում էին միջազգային հանրության շրջանում որոշակի լեգիտիմություն ստեղծելու նպատակին։ Դրանք ուղեկցվում էին ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում և այլ միջազգային կառույցներում երկար քննարկումներով, բանաձևերի նախագծերով և դիվանագիտական ակտիվությամբ, որի հիմնական նպատակը լայն միջազգային կոալիցիայի ձևավորումն էր։ Այդ կոալիցիաները կարևոր էին ոչ միայն ռազմական առումով, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև դրանք ստեղծում էին այնպիսի պատկեր, թե գործողությունները իրականում միջազգային հանրության միասնական կամքն են արտահայտում։

Իրանի դեմ հարձակման դեպքում, սակայն, այդպիսի նախապատրաստական գործընթաց գրեթե չի եղել, և ԱՄՆ-ը փաստացի հանդես է եկել որպես միակողմանի գործող ուժ՝ իր գործողությունները հիմնավորելով սեփական ազգային անվտանգության և տարածաշրջանային ռազմավարական շահերի տրամաբանությամբ։ Թեև Իսրայելը հանդես է գալիս որպես Վաշինգտոնի ամենաակտիվ գործընկերներից մեկն այս գործողություններում, այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ամերիկյան ռազմավարությունը կառուցված է հիմնականում միակողմանի նախաձեռնության վրա։

ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարություններում բացահայտ ձևով նշվում է, որ գործողությունների հիմնական նպատակներն են Իրանում ռեժիմի փոփոխությունը, երկրի միջուկային ծրագրի դադարեցումը և հրթիռային ծրագրի սահմանափակումը։

Այս հայտարարություններն իրենց մեջ պարունակում են բավականին կոշտ քաղաքական ուղերձ, որովհետև դրանք ուղղակիորեն միջամտություն են այլ պետության ներքին քաղաքական համակարգին։ Եթե նախկինում նման նպատակները ներկայացվում էին ավելի շրջանցիկ ձևակերպումներով, ապա այս դեպքում դրանք հայտարարվում են բաց և ուղիղ, ինչը ևս վկայում է միջազգային հարաբերությունների նորմատիվ համակարգի փոփոխության մասին։

ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը ևս բավականին բարդ և բազմաշերտ է։ Մի կողմից՝ եվրոպական մի շարք երկրներ հայտարարում են, որ հասկանում են Վաշինգտոնի անվտանգության մտահոգությունները և, ընդհանուր առմամբ, աջակցում են Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման գաղափարին, սակայն մյուս կողմից՝ ակնհայտ է նաև որոշակի դժկամություն, որովհետև գործողությունները իրականացվել են առանց դաշնակիցների հետ նախնական լայն խորհրդակցությունների։ Եվրոպական քաղաքական շրջանակներում հնչում են հայտարարություններ միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին, և որոշ երկրներ նույնիսկ քննադատում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերը։ Հատկապես կոշտ դիրքորոշում է արտահայտել Իսպանիան, որը հայտարարել է, թե չի տրամադրելու իր տարածքում գտնվող ռազմաբազաները ամերիկյան ռազմական գործողությունների համար։ Սա բավականին նշանակալի ազդակ է, որովհետև ցույց է տալիս, որ արևմտյան դաշինքի ներսում նույնպես գոյություն ունեն տարբեր մոտեցումներ և գնահատականներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Միաժամանակ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում փորձելու է իր քաղաքական և տնտեսական ազդեցության լծակների միջոցով ներգրավել նաև եվրոպական գործընկերներին հակամարտության մեջ։ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ նման մեխանիզմները նորություն չեն։ Հաճախ ռազմական գործողությունների սկզբնական փուլում դաշնակիցները պահպանում են զգուշավոր դիրքորոշում, սակայն հետագայում աստիճանաբար ներգրավվում են քաղաքական, ֆինանսական կամ ռազմական աջակցության ձևաչափերով։ Եթե հակամարտությունը երկարատև բնույթ ստանա, ապա հավանական է, որ նման գործընթացներ տեղի ունենան նաև այս դեպքում։

Տարածաշրջանային ուժերի տեսանկյունից Իրանի դեմ գործողությունները նույնպես ունեն տարբեր ազդեցություններ։ Թուրքական գործոնը այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի։ Չնայած պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ որպես հավասարակշռված դիրքորոշում ունեցող պետություն և հայտարարում է, որ չի աջակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն ռազմավարական մակարդակում Իրանի թուլացումը կարող է բացել նոր հնարավորություններ Թուրքիայի համար։

Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ուժերի հարաբերակցությունը մեծապես կախված է Իրանի, Թուրքիայի և արաբական երկրների փոխազդեցությունից։ Եթե Իրանի դիրքերը թուլանան, ապա Թուրքիան կարող է փորձել ընդլայնել իր ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղությամբ՝ առաջ մղելով իր տարածաշրջանային և պանթուրքական ռազմավարությունները։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ռազմական գործողությունների առաջին փուլը դեռևս չի տվել այն արդյունքները, որոնք ակնկալում էին Վաշինգտոնում և Թել Ավիվում։ Կային կանխատեսումներ, ըստ որոնց, առաջին հարվածներից հետո Իրանի իշխանական համակարգը կարող է արագորեն փլուզվել, հատկապես եթե վերացվեն երկրի բարձրագույն քաղաքական կամ կրոնական առաջնորդները։ Սակայն տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ Իրանի պետական համակարգը շարունակում է գործել և պահպանել կառավարման հիմնական մեխանիզմները։ Իրանի քաղաքական կառուցվածքը բավականին բարդ և բազմաստիճան համակարգ է, որտեղ իշխանությունը կենտրոնացած չէ միայն մեկ անձի շուրջ, և այդ պատճառով նույնիսկ ամենաբարձր մակարդակի կորուստները պարտադիր չեն հանգեցնի համակարգի արագ փլուզման։

Շատ ռազմական և քաղաքական փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ այս հակամարտությունը կարող է երկարատև բնույթ ստանալ։ Կան գնահատականներ, ըստ որոնց, պատերազմը կարող է շարունակվել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված։ Քննարկվում են նաև հնարավոր սցենարներ, որոնց թվում է ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման կազմակերպման տարբերակը, թեև նման քայլը չափազանց բարդ և ռիսկային կլինի՝ հաշվի առնելով Իրանի տարածքային մեծությունը, բնակչության թվաքանակը և ռազմական ներուժը։ Իրանը ոչ միայն տարածաշրջանի խոշոր պետություններից մեկն է, այլ նաև ունի ուժեղ ռազմական ենթակառուցվածքներ, ազդեցություն տարածաշրջանային տարբեր զինված խմբավորումների վրա և աշխարհագրական դիրք, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած արտաքին ներխուժման համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները կարող են ունենալ շատ ավելի լայն հետևանքներ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Եթե մեծ տերություններն սկսեն ավելի հաճախ դիմել միակողմանի ռազմական գործողությունների՝ առանց միջազգային կառույցների և իրավական մեխանիզմների ներգրավման, ապա դա կարող է հանգեցնել ուժի քաղաքականության վերադարձին՝ որպես միջազգային հարաբերությունների հիմնական գործոնի։ Իսկ այդպիսի զարգացումը նշանակում է, որ համաշխարհային համակարգը աստիճանաբար կարող է հեռանալ այն կանոններից, որոնք ձևավորվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս հակամարտությունը կվերածվի՞ երկարատև պատերազմի, թե՞ կավարտվի նոր քաղաքական պայմանավորվածություններով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն դարձել է ժամանակակից միջազգային հարաբերությունների ամենակարևոր փորձություններից մեկը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJԹրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմԹրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. ReutersՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԵրևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
Ամենադիտված